Մեր մասին

Ստեղծագործ մտքի առջև բացվող հեռանկարներն անսահմանափակ են, քանի դեռ կա ներշնչանք և համագործակցության, մրցունակության, նպատակային ներդրումների, աճի և ձեռքբերումների պատրաստակամություն: 

Ազատ տնտեսական գոտու մեր փիլիսոփայությունը ոսկեգործության, ադամանդագործության և ժամագործության ոլորտում նորարարական  մտքերն իրագործելու համար միասնական արժեշղթայի ստեղծումն է՝ գործարարության համար դյուրին պայմաններով և ենթակառուցվածքներով:

Ոսկերչական ազատ տնտեսական գոտին անվանելով «Մերիդիան»`  ուզում ենք աշխարհի հասարակության ուշադրությունը հրավիրել երկրագնդի  44-րդ միջօրեականի ` մայրաքաղաք Երևանի վրա:

Գտնվելով  տարբեր մշակույթների և պետությունների խաչմերուկում՝ Հայաստանն իր հին ավանդույթներով  իսկապես հավակնում է դառնալ անգին մարգարիտ՝ մի թանկարժեք քար երկրագունդն օղակող ապարանջաններից մեկի վրա:

Ի վերջո, այս ամենը հաշվի առնելով, հավաստում ենք, որ մենք բաց ենք աշխարհի առջև՝ գործընկերության, փորձի, նոր գաղափարների,  ստեղծագործական և նորարար մշակումների առումով:

«Մերիդիանը» սովորական գոտի չէ, այն ազատ տնտեսական գոտի է՝ անսահմանափակ հնարավորությունների մի հարթակ:

Առաքելությունը

Մեր առաքելությունն է դառնալ Հայաստանի տնտեսության շարժիչ ուժը՝ զարկ տալով  ոսկերչական արդյունաբերությանը, և խթանել արտահանման ծավալները: Այդ նպատակին հասնելու համար ձգտում ենք ստեղծել մրցունակ տնտեսական գոտի՝ բարենպաստ պայմաններով, կլաստերային ենթակառուցվածքներով և հաճախորդահաճո ծառայություններով: 

 Տեսլական

Մեր տեսլականն է խթանել տնտեսությունը օտարերկրյա ուղղակի ներդրումներ ներգրավելու, արտահանման ծավալներն ավելացնելու ճանապարհով, դրա արդյունքում  ստեղծել հազարավոր նոր աշխատատեղեր: Ավելին`խրախուսել ընկերություններին հաստատել իրենց բիզնեսը Հայաստանում և աջակցել երկրում նոր տեխնոլոգիաների գիտելիքի և փորձի փոխանցմանը:

 Նպատակները 

  • Հայաստանում ստեղծել և զարգացնել ոսկերչական կլաստերը
  • Հայաստան ներգրավել օտարերկրյա ուղղակի ներդրումներ և աշխարհում հայտնի ապրանքանիշեր
  • Մեծացնել ազգային շահույթը արտահանման ծավալների ավելացման շնորհիվ
  • Ստեղծել նոր աշխատատեղեր
  • Ուսուցանել և պատրաստել նոր սերնդի ոսկերիչ մասնագետներ
  • Ներմուծել նոր տեխնոլոգիաներ և դրանց վերաբերյալ գիտելիքներն ու փորձը փոխանցել տեղի վարպետներին Հայաստանը դարձնել ոսկեգործական արդյունաբերության միջազգային կենտրոն

Առավելությունները 

  • 0 % ավելացված արժեքի հարկ, շահութահարկ, եկամտահարկ և մաքսադրույքներ
  • հարուստ ավանդույթներ ոսկերչական արվեստում, արդյունավետ և բարձր որակավորում ունեցող մասնագիտական աշխատուժ
  • պետական աջակցություն ոսկերչական, ադամանդագործական և ժամագործական ընկերություններին՝ իբրև արդյունաբերության զարգացման ռազմավարության գերակա ուղղություններ
  • կապիտալի, շահույթի և շահաբաժինների ազատ տեղաշարժ
  • ցանկացած արտասահամանյան արժույթի հետ աշխատելու հնարավորություն
  • մեկ պատուհանի ծառայություն
  • մեծ ցուցահանդեսային տարածք և մշտապես ցուցադրվելու հնարավորություն
  • Եվրոպային, Ռուսաստանին, Կենտորանական Ասիային և Մերձավոր Արևելքին մոտ աշխարհագրական դիրքը
  • ԱՊՀ երկրների հետ ազատ առևտրի համաձայնագիրը միլիոնանոց շուկայի մուտքի հնարավորությամբ
  • GSP+ առևտրի ռեժիմ Եվրամիության երկրների հետ
  • GSP առևտրի ռեժիմ ԱՄՆ-ի, Կանադային, Շվեյցարիայի, Ճապոնիայի և Նորվեգիայի հետ
  • Հայաստանի` Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ լինելը