ՀԱՅՏՆԻ ԵՆ «ԴԵՊԻ ԵՎՐԱՏԵՍԻԼԻ» ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉՆԵՐՈՒՄ ՄՐՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ

«Դեպի եվրատեսիլ» նախագծի երկրորդ եթերաշրջանի մեկնարկին մնացել են հաշված ժամեր:

Փետրվարի 19-ին՝ Առաջին ալիքի ուղիղ եթերում, հեռուստադիտողները կկարողանան հետևել առաջին կիսաեզրափակիչ համերգին: Այդ օրը ելույթ կունենան Գևորգ Հարությունյանը, Անգելը, Լուսինե Մարդանյանը, Ժաննա Դավթյանը, Մհեր Արմենիան, «Նեմրա»-ն, Հայկ Կասպարովը, Թամար Կապրելիանը, Ռոբերտ Քոլոյանը և «Գաթա» բենդը:

«Դեպի եվրատեսիլ» նախագծի երկրորդ կիսաեզրափակիչ համերգը տեղի կունենա փետրվարի 22-ին, որտեղ հանդես կգան Մարիա Սիքրեթը, Արման Մեսրոպյանը, «Կամիլ» շոուն, Սուրեն Պողոսյանը, AlternatiV բենդը, Ամալիյա Մարգարյանը, Տյոմը, Սևակ Խանաղյանը, Մարիամը և Հասմիկ Շիրոյանը:

Եզրափակիչ փուլում՝ փետրվարի 25-ին, Առաջին ալիքի ուղիղ եթերում կմրցեն այն տասը մասնակիցները, որոնք կընտրվեն հեռուստադիտողների և միջազգային փորձագետներից կազմված ժյուրիի՝ 50/50 հարաբերակցությամբ քվեարկության արդյունքում: Հաղթողը կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2018»-ին: 
Համերգները տեղի կունենան Meridian Expo & Event Centre -ում: