Տրամադրվել է "Մերիդիան" Ազատ տնտեսական գոտու առաջին շահագործողի թույլտվությունը

Օգոստոսի 6-ին ՀՀ կառավարությունը «Մերիդիան» ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) տարածքում «Ջի Դի Էմ Դայմոնդ» ՍՊԸ-ին 5 տարի գործողության ժամկետով տրամադրել է շահագործողի թույլտվություն:

 

«Մերիդիան» ԱՏԳ-ն գործարկվել է ս.թ. մարտի 12-ին:

 

Շահագործողների գործունեությունը հնարավորություն կընձեռի խթանել արտահանման ծավալի աճը ոսկերչական, ակնագործական և ժամագործական միջազգային ընկերությունների ներգրավման միջոցով, ստեղծել նոր աշխատատեղեր և նպաստել ոլորտի կայուն տնտեսական զարգացմանը, ինչպես նաև տվյալ հատվածում հայկական բրենդի ճանաչմանն ու տարածմանը:

 

աղբյուր` http://gov.am/am/news/item/12078/