Հոկտեմբերի 25-28՝ «Yerevan Show 2014» ոսկերչական ցուցահանդես

Հոկտեմբերի 25-28-ը Երևանում արդեն 4-րդ անգամ Հայ ոսկերիչների համաշխարհային միությունը (AJA) կազմակերպում է «Yerevan Show 2014» ոսկերչական ցուցահանդեսը`նորաբաց «ՄԵՐԻԴԻԱՆ» էքսպո կենտրոնում:

 

Ցուցահանդեսն այս տարի հյուրընկալում է շուրջ 27 երկրի (Հայաստան, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Կանադայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Բելգիայից, Շվեյցարիայից, Չեխիայից, Թուրքիայից, ԱՄԷ-ից, Մեծ Բրիտանիայից, Լիբանանից, Քուվեյթից, Հնդկաստանից, Հորդանանից, Արգենտինայից, Ճապոնիայից, Բելառուսից, Ավստրալիայից, Էստոնիայից և այլն) հայտնի ոսկերչական և ժամագործական ավելի քան 150 մասնակից ընկերություն և մոտ 500 արտասահմանյան գնորդ, փորձագետ և բարձրաստիճան հյուր: Ցուցահանդեսին կմասնակցեն մոտ 25 տեղական ընկերություն:

 

«Yerevan Show 2014»-ի պատվավոր հյուրերն են Համաշխարհային ոսկերչական կոնֆեդերացիայի նախագահ (CIBJO) Գաետանո Կավալիերին, «VICENZAORO» միջազգային ցուցահանդեսի կազմակերպիչ՝ Fierra di Vicenza ընկերության գործադիր տնօրեն Կորադո Ֆակոն, Ռուսաստանի Պետական գանձարանի ղեկավար (ГОХРАН) Անդրեյ Յուրինինը, Ադամանդ արտադրողների միջազգային ասոցիացիայի նախագահ Մաքսիմ Շկադովը (IDMA), Իսրայելի ոսկերիչ արտադրողների միության գործադիր տնօրեն Իցխակ Բենդորը, Լոնդոնի ալմաստի բորսայի նախագահ Գարի Լևինը, ինչպես նաև հանրահռչակ Դեբիրս և Ալռոսա ընկերությունների ղեկավարները:

 

Ցուցահանդեսի աշխատանքային ժամերն են.  հոկտեմբերի 25 –ին` 15:00-18:00-ը, հոկտեմբերի 26–ին` 11:00-18:00-ը, հոկտեմբերի 27 –ին`11:00-18:00-ը և փակման օրը` հոկտեմբերի 28 –ին 11:00 15:00-ը: