Աշխատանք

«ՄԵՐԻԴԻԱՆ» ոսկերչական ազտ տնտեսական գոտի

Մեր առաքելությունն է դառնալ Հայաստանի տնտեսության շարժիչ ուժը՝ զարկ տալով  ոսկերչական արդյունաբերությանը, և խթանել արտահանման ծավալները: Այդ նպատակին հասնելու համար ձգտում ենք ստեղծել մրցունակ տնտեսական գոտի՝ բարենպաստ պայմաններով, կլաստերային ենթակառուցվածքներով և բարձրակարգ  ծառայություններով: 

Մենք բարձր ենք գնահատում մեր աշխատակիցների ներդրումը ընկերության ընդհանուր հաջողության գործում և կարող ենք հպարտանալ «ՄԵՐԻԴԻԱՆ» հոլդինգի անձնակազմով, նրանց կարիերայի աճի ու զարգացման հնարավորություններով:

Եթե Ձեր աշխատանքային գործունեությունն առնչվում է ոսկեգործության, ադամանդագործության կամ ժամագործության հետ և Դուք նպատակասլաց եք, հավակնոտ, ակտիվ և ստեղծագործ մոտեցում ունեք՝ միացեք մեզ: 

Ծանոթացե՛ք մեր և մեր գործընկերների  կազմակերպություններում առկա թափուր աշխատատեղերին և ուղարկեք Ձեր ռեզյումեն հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով ստորև նշված հասցեներով.

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան 0015, Կաշեգործների փ. 70

Էլ. փոստի հասցեjob@meridianfez.com, info@meridianfez.com

Նամակի վերնագրում նշել ոլորտն ու աշխատանքը, որին հավակնում եք:

Մեզ ուղարկած այն ինքնակենսագրությունները (CV/Resume), որոնք չեն ընտրվել, հավաքագրվում են տվյալների բազայում: Դա նշանակում է, որ Ձեր անձնական տվյալները մեզ համար կարևոր են, և համապատասխան թափուր աշխատատեղի առկայության դեպքում անպայման կդիտարկվի նաև Ձեր ռեզյումեն: